211652_close_icon
views-count3816 դիտում article-date 12:41 01-03-2017

Նախագահ Սերժ Սարգսյանը վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ է նշանակել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել՝ դատավորներ նշանակելու մասին։ Այդ մասին հայտնում է ՀՀ նախագահի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ Մասնավորապես, հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 144-րդ հոդվածի 5-րդ մասը և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2017 թվականի փետրվարի 14-ի ԱԽ-2-Ե-1, ԱԽ-2-Ե-2 և ԱԽ-2-Ե-3 որոշումներով ներկայացված եզրակացությունները` որոշում եմ. 1. Նարինե ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր` դադարեցնելով նրա` Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները: 2. Կարեն ՄԱՐԴԱՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր` դադարեցնելով նրա` Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները: 3. Անդրանիկ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր` դադարեցնելով նրա` Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները: 4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության նախագահի 2010 թվականի նոյեմբերի 9-ի «Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակը հաստատելու մասին» ՆՀ-270-Ա հրամանագրի 1-ին կետով հաստատված հավելվածի` Քրեական մասնագիտացման բաժնի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերը»:

Նմանատիպ նյութեր