211652_close_icon
views-count4260 դիտում article-date 21:05 27-02-2017

Ադրբեջանը զուրկ է բարոյականի հետ առնչություն ունեցող որևէ արժեհամակարգից. ԱՀ ՊՆ խոսնակ

Արցախի Հանրապետության ՊՆ խոսնակ Սենոր Հասրաթյանը [url=https://web.facebook.com/people/%D5%8D%D5%A5%D5%B6%D5%B8%D6%80-%D5%80%D5%A1%D5%BD%D6%80%D5%A1%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6/100012180459090?_rdr]ֆեյսբուքյան իր էջում[/url] գրում է. «Մեր զինծառայողների մարմինները չեն գտնվում հայերի ձեռքում, որպեսզի նրանք վերադարձնեն: Այդ տարածքները գտնվում են մեր զինված ուժերի վերահսկողության տակ: Այնտեղ միջազգային միջնորդների ներկայությունը պայմանավորված է նրանով, որպեսզի էլ ավելի արյուն չթափվի…»- Ժամը 16.40-ի սահմանում, այսինքն այն պահին, երբ հայկական կողմի դրսևորած բարի կամքի արդյունքում արդեն ավարտված էր չեզոք գոտում ընկած հակառակորդի դիակների տարհանումը, նման հայտարարությամբ հանդես եկավ Ադրբ.-ի ՊՆ-ն: Հիշեցնենք, որ նույն այս անգլուխները ժամեր առաջ աշխարհով մեկ վայնասուն էին բարձրացրել, թե «հայկական կողմի առաջադրած նոր պայմանների պատճառով դիակների դուրսբերման գործընթացը ձախողվել է…»: Մեզ վաղուց հայտնի է, որ ճակատագրի հեգնանքով մեր աշխարհագրական տարածքում հայտնված այս հարևանը զուրկ է բարոյականի հետ առնչություն ունեցող որևէ արժեհամակարգից, բայց որ նա անընդունակ է մտապահելու անգամ ժամեր առաջ իր իսկ կողմից արված հայտարարություն-խոստովանությունը, դա արդեն դուրս է բանականի սահմանից»:

Նմանատիպ նյութեր