117965 դիտում
13:06 25-02-2017
Գարունը իր ամբողջ ուժով ներխուժում է մեր երկիր. տաք օդի ներհոսքը շարունակվում է. Գագիկ Սուրենյան
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը, անդրադառնալով վերջին երկու օրերին դիտված եղանակային ջերմաստիճաններին, հայտնեց. «Վերջին 2 օրերին Հանրապետությունում նկատվել է Եգիպտոսի տարածքից արևադարձային տաք օդի ինտենսիվ ներխուժում, որի շփման արդյունքում Արարատյան դաշտում ձևավորվել է մառախուղ, բայց նաև նկատվել է օդի ջերմաստիճանի նկատելի բարձրացում՝ 10-15 աստիճանով:
Հանրապետության մյուս շրջաններում նկատվել է 15-20 աստիճանով բարձրացում: Այնքան է բարձրացել, որ նույնիսկ երեկ Աշոցքում՝ Հայաստանի ցրտի բևեռում, օդի ջերմաստիճանը ունեցել է դրական արժեք միչև +1 աստիճան, Վարդենիսի հատվածում՝ Սևանի ավազանին, +5 աստիճան տաքություն: +17 աստիճան գրանցվել է Բագրատաշենի, Բերդի, Կապանի, Մեղրիի, Ագարակի հատվածում:
Տաք օդի ներհոսքը շարունակվում է. Արարատյան դաշտի մառախուղը պարբերաբար կկրկնվի առավոտյան ժամերին մինչև կեսօր, կեսօրից հետո կցրվի: Գարունը իր ամբողջ ուժով ներխուժում է մեր երկիր:
Ամենակարևորը, որ առաջիկա 5 օրերի ընթացքում անդադար ունենք արևադարձային գոտիների տաք օդային զանգվածների ներհոսք, այսինքը՝ առաջիկա 5 օրերին, որև ցուրտ օդային հոսանքների ներխուժում, տեղումներ, ձյան տեսքով տեղումներ չունենք, միայն ունենք ջերմ, տաք օդային հոսանքներ, որոնք, բնականաբար, ազդարարում են երկար սպասված գարնան գալուստը Հայոց աշխարհում»:
Նմանատիպ նյութեր
14790 դիտում
16:12 13-03-2016
Գարունը վաղվանից հետ կնահանջի, օդի ջերմաստիճանը 10-12 աստիճանով կնվազի. Գագիկ Սուրենյան
4265 դիտում
17:08 23-03-2017
Գարունը բուռն կերպով վերադառնում է. առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով. Գագիկ Սուրենյան