2421 դիտում
16:38 24-02-2017
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Հայաստանի համայնքների միության անդամների ընդհանուր ժողովի բացմանը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի հետ միասին մասնակցել է Հայաստանի համայնքների միության անդամների ընդհանուր ժողովի բացման արարողությանը:
Ներկաներին ուղղված ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարը, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը և ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի համագործակցության և արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Մարիա Օչոա-Յիդոն:
Հայաստանի համայնքների միության անդամների ընդհանուր ժողովին կներկայացվի Միության վերջին հինգ տարիների գործունեության, Միության ռազմավարության և աշխատանքային ծրագրերի վերաբերյալ հաշվետվությունը, Կանոնադրությունում կատարված փոփոխություններն ու լրացումները, որն այնուհետ կհաստատվի ընդհանուր ժողովի մասնակիցների կողմից:
Ընդհանուր ժողովի ընթացքում կներկայացվեն նաև 2016-2020թթ. ռազմավարությունն ու 2017թ. աշխատանքային ծրագրերը: Նախատեսված են նաև ՀՀՄ Նախագահի, Վերստուգիչ հանձնաժողովի և Հանրապետական խորհրդի կազմի ընտրություններ։
Նմանատիպ նյութեր
1208 դիտում
20:19 08-08-2014
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը աջափնյակցիների հետ մասնակցել է նորակառույց բակերի բացմանը
1691 դիտում
20:52 22-10-2015
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Գառնիի ջրաղբյուրի հանդիսավոր բացմանը
1931 դիտում
09:12 25-10-2015
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Մուշեղ Գալշոյանի թանգարան- հուշահամալիրի բացմանը
Այս բաժնից
850 դիտում
20:45 30-01-2025
Քննարկում՝ Հայաստանում նոր արդյունաբերական ձեռնարկություն հիմնելու շուրջ
622 դիտում
20:33 30-01-2025
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը նշում է հիմնադրման 10-ամյակը
832 դիտում
20:21 30-01-2025
Նարեկ Մկրտչյանը զրույց է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի հետ