2184 դիտում
16:05 23-02-2017
Կիրականացվեն ՏՀՏ ոլորտի զարգացմանն ուղղված լայնածավալ ծրագրեր
Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ կառավարության և «Թեքնոլոջի էնդ Սայնս դայնամիքս» ընկերության միջև տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվայնացման, հեռահաղորդակցության և ինովացիոն ոլորտների խթանման մասին» փոխըմբռնման հուշագրին: Այն կնպաստի Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվայնացման, հեռահաղորդակցության և ինովացիոն ոլորտի մրցունակության զարգացմանը, օտարերկրյա ներդրումների ներգրավմանն ու աշխատատեղերի ստեղծմանը:
Պետական-մասնավոր համագործակցության հիման վրա նախատեսվում է իրականացնել լայնածավալ զարգացման ծրագրեր, որոնք ուղղված կլինեն ժամանակակից տեխնոլոգիական ենթակառուցվածքների ստեղծմանը, ֆինանսական գործիքների ներդրմանը, ձեռներեցության խթանմանը, կարողությունների զարգացմանն ու արտադրողականության բարձրացմանը, տեխնոլոգիական մասնագետների պատրաստմանը և օտարերկրյա ներդրումների խթանմանը:
Նախատեսվում է նաև օգտագործել և ներգրավել սփյուռքի մարդկային և կառուցվածքային ռեսուրսները: Հայաստանի ՏՀՏ ոլորտի զարգացման և խթանման ապահովման նպատակով պետական և մասնավոր հատվածի գործընկերության միջոցով թիրախային շուկաներում կստեղծվեն ներկայացուցչություններ: Ծրագրի իրականացման համար նախատեսվում է մոտ 3 մլն ԱՄն դոլարի ներդրում:
Նմանատիպ նյութեր
1009 դիտում
10:40 16-09-2014
Սահմանամերձ համայնքներում զբաղվածության խթանմանն ուղղված ծրագրեր կիրականացվեն
1816 դիտում
21:14 20-10-2019
Տավուշում կիրականացվեն ֆրանսերեն լեզվի տարածմանն ուղղված ծրագրեր
Այս բաժնից
463 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
886 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
775 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը