211652_close_icon
views-count13642 դիտում article-date 22:03 21-02-2017

Լոռեցի փելեշյանասերները Լոռու մարզպետին ու Վանաձորի քաղաքապետին անակնկալ մատուցեցին՝ ստիպելով մի քանի ժամ պետական գործերը մի կողմ դնել և զբաղվել ընթերցանությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Կարճ ժամանակում Լոռու մարզում ճանաչում ձեռք բերած «Արտավազդ Փելեշյան» ֆեյսբուքյան էջի երիտասարդ անդամները հերթական անգամ միջոցառում էին կազմակերպել Լոռու մարզում, որը նվիրված էր Մեծ լոռեցի, Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան և Գիրք նվիրելու օրվան: Խմբի անդամները բազմաթիվ գրքեր են նվիրել մարդկանց: «Մերոնք» շարքից «Իմ Թումանյանը» խորագրով Վանաձորի Կոմիտասի անվան արվեստի դպրոցի հետ համատեղ մեկ այլ միջոցառում էլ կազմակերպել էին Ստեփան Զորյանի անվան տուն-թանգարանում: Փելեշյանասեր երիտասարդները կրտսեր Փելեշյանի ՝ Գոռ Փելեշյանի հետ մարդկանց էին նվիրում ՀՀ մշակույթի նախարարության կողմից տրամադրված գրքերը: Գրքեր ստացան անգամ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Ստեփան Զորյանի անվան տուն –թանգարանի տնօրեն Լենա Անթառամյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, քաղաքապետարանի աշխատակիցները, ինչպես նաև դրամատուրգ, երգիծաբան Սամվել Խալաթյանը: Փելեշյանասեր երիտասարդները իրենց շնորհակալությունն են հայտնում ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին, նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանին և Մշակույթի նախարարության գրական ծրագրերի ղեկավար, գրող Արմեն Սարգսյանին: Լոռեցիները տեսնելով այս նախաձեռնությունը՝ թումանյանական ոճով ասում էին. «Ապրեք երեխեք, բայց մեզ պես չապրեք»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+

Նմանատիպ նյութեր