2601 դիտում
20:21 15-02-2017
Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպաններն հանդիպում են ունեցել ԵՕԻ գլխավոր քարտուղարի հետ. ներկայացվել են ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կատարած դաժանությունները
Փետրվարի 15-ին Վիեննա քաղաքում կայացել է Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի (European Ombudsman Institute) գլխավոր քարտուղար Ժոզեֆ Սիգելեի, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Ա.Թաթոյանի, Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռ.Մելիքյանի աշխատանքային հանդիպումը։
Ժոզեֆ Սիգելեն ներկայացրել է ԵՕԻ ընթացիկ գործունեությունը և առաջիկա ծրագրերը, իսկ Ա.Թաթոյանն ու Ռ. Մելիքյանը, համապատասխանաբար, ՀՀ-ում և ԼՂՀ-ում մարդու իրավունքների վիճակը, առկա մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները։ Ռ.Մելիքյանը նաև ներկայացրել է 2016թ. ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կատարած դաժանությունների վերաբերյալ փաստահավաք առաքելության արդյունքները։ Կողմերը քննարկել են նաև Ալեքսանդր Լապշինի գործով վերջին զարգացումները։
Հարկ է նշել, որ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը 2009 թվականից հանդիսանում է Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի անհատական անդամ։
[b]Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ,
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1507 դիտում
09:12 24-01-2025
Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը․ Factor.am
841 դիտում
00:33 24-01-2025
Գագիկ Ծառուկյանը «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական միությանը գրասենյակ է տրամադրել
805 դիտում
23:37 23-01-2025
Նիկոլ Փաշինյանը և Արտեմ Փաթափությանը քննարկել են գիտության ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր