1458 դիտում
17:42 15-02-2017
Բեռլինում մեկնարկել են Գերմանիա-Հայաստան միջազգային տնտեսական համաժողովի աշխատանքները
Վահան Մարտիրոսյանը Գերմանիայում ներկայացրել է նախարարության գործունեության ոլորտների ձեռքբերումները
Բեռլինում մեկնարկել են Գերմանիա-Հայաստան միջազգային տնտեսական համաժողովի աշխատանքները: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը փետրվարի 15-ին հանդես է եկել բացման խոսքով:
Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ նախարարն ընդգծել է, որ վերջին տարիներին ՏՀՏ ոլորտն արագ զարգացել է Հայաստանում:
«Այդ հանգամանքը թույլ է տվել Հայաստան ներգրավել միջազգային կազմակերպություններ ու օտարերկրյա ներդրումներ` կառուցելու մրցունակ աշխատաշուկա, ապրանքներ ու ծառայություններ մատուցել ամբողջ աշխարհում»,- նշել է նախարարը:
Վահան Մարտիրոսյանը ներկայացրել է նաև Հայաստանում գործող ՏՀՏ ընկերությունների առաջարկած արտադրանքի և ծառայությունների ուղղությունները. ծրագրերի մշակում, ինժեներություն, չիպ - դիզայն, արհեստական ինտելեկտ, ցանցային համակարգեր և այլն:
Ենթակառուցվածքների զարգացման տեսանկյունից նախարարը կարևորել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագիրը, որի նպատակն է կապել երկրի հյուսիսը հարավին` բարելավելով ինչպես տարածաշրջանային, այնպես էլ Եվրոպա-Կովկաս-Ասիա ճանապարհային հաղորդակցությունը:
«Նախագիծը բաց է պետություն-մասնավոր հատված համագործակցության ձևաչափով իրականացնելու համար, մենք կողջունենք նաև գերմանական ընկերությունների ներգրավվածությունը»,-նշել է Վահան Մարտիրոսյանը:
Նա հույս է հայտնել, որ Գերմանիա-Հայաստան միջազգային տնտեսական համաժողովը հնարավորություն կտա երկու երկրների ազգային ընկերություններին սերտացնել և խորացնել համագործակցության շրջանակները:
Հաջորդիվ տեղի են ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտներին առնչվող քննարկումներ, որտեղ ներկայացվել են իրականացվող ծրագրերն ու զարգացման հեռանկարները:
Համաժողովին մասնակցում են շուրջ 15 մասնավոր հայկական ընկերություններ, որոնք հետաքրքրված են նոր գործարար կապերի հաստատմամբ և ծրագրերի իրականացմամբ:
[b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
2721 դիտում
16:43 14-02-2017
Նախարար Վահան Մարտիրոսյանը կմասնակցի Գերմանիա-Հայաստան միջազգային տնտեսական համաժողովին
1165 դիտում
17:23 14-05-2023
Շնորհակալություն Օլաֆ, շնորհակալություն Գերմանիա. Զելենսկին Բեռլինում
1972 դիտում
14:40 12-11-2019
Նիկոլ Փաշինյանը Փարիզի խաղաղության համաժողովի շրջանակում համաժողովի գրադարանին նվերներ է հանձնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
424 դիտում
18:20 29-01-2025
Գործարկվելու է էլեկտրական շչակ
628 դիտում
18:07 29-01-2025
Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայում մասնակցել է նախարարական կլոր սեղանին
712 դիտում
17:05 29-01-2025
Բանակն ամենաշատն ատողն այսօր դարձել է գերագույն գլխավոր հրամանատար. Ռուբեն Հակոբյան