Թուրքիայի քաղաքացին Անթալիայում սպանել է ռուս կնոջն ու 2 երեխաներին
Անթալիայում Թուրքիայի քաղաքացի Մուամմեր Գյունը սպանել է իր կնոջը և 2 երեխաներին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Տղամարդը նախ թունավորելով՝ սպանել է մանկահասակ երեխաներին՝ Վիկտորին և Լեյլային, թույն ավելացնելով քաղցրավենիքին, այնուհետև որսորդական հրացանով սպանել կնոջը՝ Աննային, ով ՌԴ քաղաքացի է:
Կնոջն ու երեխաներին սպանելուց հետո վերջինս զանգահարել է ոստիկանություն և ինքնասպան եղել: