3558 դիտում
19:45 14-02-2017
2016 թվականին Ֆրանսիայի կողմից Հայաստանին տրամադրվող օժանդակությունը 5 անգամ աճել է. Ֆրանսիայի դեսպան
«2016 թվականը տնտեսական առումով առաջընթաց գրանցած տարի էր՝ պայմանագիր ստորագրվեց ՀՀ ողջ տարածքով ջրամատակարարում ապահովող ընկերության հետ: Զարգացման ֆրանսիական գործակալությունն այդ նպատակով Վեդու ջրամբարի կառուցման համար հատկացրեց 75 մլն եվրո, Հայաստանին տրամադրվեց նաև 40 մլն բյուջետային վարկ:
Կրթական ոլորտում ևս բավականին զարգացումներ եղան: Հայ-ֆրանսիական համալսարանում արդեն իսկ ստեղծվել է նախկին շրջանավարտների մի ցանց, որի նպատակը ներկա և նախկին ուսանողների մշտական կապի պահպանումն է»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:
Դեսպանը նշեց, որ ԱՄՆ-ից և Գերմանիայից հետո Ֆրանսիան Հայաստանին ամենաշատ օժանդակություն տրամադրող երկիրն է: «2016 թվականին Ֆրանսիայի կողմից Հայաստանին տրամադրվող օժանդակությունը 5 անգամ աճել է: Ընթացքի մեջ են կարևոր ծրագրեր, որոնք քննարկվելու են, հանդիպումներ, որոնք տեղի են ունենալու Նախագահ Սերժ Սարգսյանի՝ մարտի 8-ին Ֆրանսիա նախատեսված այցի շրջանակում»,- հավելեց դեսպանը, նկատելով, որ կամզակերպվելու է նաև հանդիպում միջազգային հարթակում մեծ հեղինակություն ունեցող խոշոր ձեռնարկատերերի հետ:
Նմանատիպ նյութեր
1550 դիտում
13:05 27-06-2019
ԱՄՆ օժանդակությունը Հայաստանին կավելանա 7,4 մլն դոլարով և կկազմի 80,7 մլն դոլար
13895 դիտում
21:08 30-04-2017
Հայաստանին տրամադրվող մարդասիրական օգնության ծավալն աճել է 63.1%-ով
3481 դիտում
13:23 07-04-2017
Երևանում կայացել է ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող Բյուջետային աջակցության համակարգմանը նվիրված աշխատաժողովը
Այս բաժնից
1078 դիտում
14:25 22-12-2024
ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարի գործով ռետրոմեքենաների շքեղ հավաքածու է կալանվել
841 դիտում
14:03 22-12-2024
ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարմիր ծովի վրա սխալմամբ խոցել են սեփական կործանիչը
922 դիտում
13:11 22-12-2024
Իրանի հյուսիսում սպանված է հայտնաբերվել ռուսաստանցի վարորդ