3278 դիտում
16:34 14-02-2017
Այսօր մենք պետք է ոչ թե ձգտենք հավասարվել աշխարհի լավագույն կրթական համակարգին, այլ առաջ անցնել նրանցից. Գարո Արմեն
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (COAF) Երևանում կազմակերպել է հանդիպում-քննարկում, որին մասնակցել են ՀՀ Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերի 27 դպրոցների տնօրեններ: Հանդիպում-քննարկումը վերաբերել է հիմնադրամի և համայնքային դպրոցների միջև համագործակցությունը խթանելուն ուղղված գործողություններին, համատեղ ծրագրերի շարունակականության ապահովմանը և դրամաշնորհային ծրագրերին։ Քննարկմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը և «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի խորհրդի ատենապետ Գարո Արմենը։
Կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանն իր խոսքում կարևորել է Հայաստանի գյուղական համայնքներում կրթական կազմակերպությունների, այդ թվում՝ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի գործունեությունը։ «Կրթությունը սոսկ գիտելիքի փոխանցում չէ, այլ համալիր դաստիարակություն՝ մարդու ձևավորում։ Պատասխանատու ոլորտ է, քանի որ կրթության սխալները միանգամից չեն երևում. դրանք ի հայտ են գալիս տասնամյակներ հետո։ Այն ուսուցիչը, ով իր աշխատանքն ընկալում է որպես առաքելություն, ազգային արժեք է»,-նշել է Դ. Սահակյանը։ Ներկայացնելով, որ Հայաստանում 3000 թափուր աշխատատեղ կա տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում, նախարարի տեղակալը բարձր է գնահատել Հիմնադրամի՝ մասնագիտական կողմնորոշման լայնածավալ ծրագիրը:
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի խորհրդի ատենապետ Գարո Արմենն անդրադարձել է դպրոցաշինության ուղղությամբ հիմնադրամի քաղաքականության փոփոխություններին և «ՍՄԱՐԹ» կենտրոնի նշանակությանը։ Նա ընդգծել է դպրոցների հետ ակտիվ համագործակցության և հիմնադրամի ծրագրերի կենսունակության հարցերը, այդ թվում՝ ԿԳ նախարարության հետ համագործակցության հուշագրի միջոցով։ «Ավանդաբար լինելով առաջադեմ ազգ՝ այսօր մենք պետք է ոչ թե ձգտենք հավասարվել աշխարհի լավագույն կրթական համակարգին, այլ առաջ անցնել նրանցից ու դառնալ չափանիշ»,- նշել է Գարո Արմենը։
Երկօրյա հավաքի ընթացքում դպրոցների տնօրենները ծանոթանացել են նաև «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի աշխատանքին, ուսուցիչների հաջողության պատմություններին և համագործակցության հնարավորություններին։
Հավելենք, որ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (COAF) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով:
Նմանատիպ նյութեր
2471 դիտում
22:48 21-11-2017
Տարոն Մարգարյան. «Մենք պետք է ձգտենք մեր քաղաքացիների համար սպասարկման առավելագույն որակ ապահովել»
6076 դիտում
19:13 16-01-2017
Ութ ամենահարուստ գործարարների կապիտալը հավասարվել է աշխարհի աղքատ բնակչության միջոցների ծավալին
Այս բաժնից
772 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
643 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
442 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը