211652_close_icon
views-count8162 դիտում article-date 18:56 13-02-2017

«Հաց բերողի» եղբայրն անհետացել է. Hetq.am

«Հաց բերող» Արթուր Սարգսյանի եղբայրը՝ Արսեն Սարգսյանն անհետացել է: Արթուր Սարգսյանի մայրը՝ տիկին Դոնարան «Հետքին» ահազանգեց, որ փետրվարի 11-ին՝ երեկոյան որդին դուրս է եկել տնից և մինչ օրս չի վերադարձել: Մայրը մտավախություն ունի, որ նրան ևս կարող է ձերբակալած լինեն: Տիկին Դոնարան պատմեց, որ Արթուրի ձերբակալման օրը բոլորով եկել են Երևան, բայց փետրվարի 11-ին Արսենը գնացել է Արարատի մարզի Բյուրավան գյուղի իրենց տուն, որպեսզի ինչ-որ իրեր բերի: Մոտենալիս հեռվից նկատել է, որ տան դարպասները բաց են, և կարմիր բերետավորներ, համազգեստով և ոչ համազգեստով անձինք իրենց տան շուրջն են պտտվում, մի քանի մեքենա է կանգնած դարպասների մոտ: Արսենը հեռվից հետևել է՝ վախենալով տուն մտնել և հետ է վերադարձել Երևան: Այդ ամենի մասին պատմել է տիկին Դոնարային, նրան է հանձնել հեռախոսը և ասել, որ գնում է: Մանրամասներն՝ [url=http://hetq.am/arm/news/75658/hac-beroxi-exbayrn-anhetacel-e.html]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր