211652_close_icon
views-count425860 դիտում article-date 14:11 11-02-2017

Արտակարգ դեպք՝ Երևանում. «Անի Պլազա» հյուրանոցային համալիրի 12-րդ հարկի 12-րդ սենյակում հայտնաբերվել է Վրաստանի 24-ամյա քաղաքացու դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Սայաթ Նովա պողոտայի վրա գտնվող «Անի Պլազա» հյուրանոցային համալիրից, որ 12-րդ հարկի թիվ 12 համարում տղամարդու դի կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված հյուրանոց են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Տեղում են նաև նույն վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Գարիկ Ղուկասյանի և ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնական քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Վիգեն Մեսրոպյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները նշված համարում՝ մահճակալի վրա բերանքսիվայր վիճակում հայտնաբերել են Վրաստանի քաղաքացի, 24-ամյա Համզադեհ Զուրաբ Թամեզիևիչի դին՝ ձեռքի դաստակները կտրված։ Ըստ նախնական տեղեկությունների՝ կա վարկած, որ տեղի ունեցածը ինքնասպանություն է եղել։ Այս պահին ոստիկաններն ու քննիչները սպասում են, որպեսզի ժամանի դատական բժիշկը։ Փաստի առթիվ Կենտրոնական քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մահացածի պարանոցն էլ կապկպված է եղել կպչուն ժապավենով /սկոչով/։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր