Գագիկ Ծառուկյանը կրկին ընտրվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ
                        Այսօր՝ փետրվարի 10-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 9-րդ հերթական համագումարը, որի ընթացքում ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը կրկին ընտրվեց կուսակցության նախագահի պաշտոնում: 
Հիշեցնենք, որ Նաիրա Զոհրաբյանը, ով ԲՀԿ խմբակցությունը գլխավորում էր 2014 թվականի փետրվարից, հայտարարել էր, որ վայր է դնելու կուսակցության նախագահի լիազորությունները: 
Գ. Ծառուկյանն ընտրվեց նաև կուսակցության քաղաքական խորհրդի ղեկավար:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

