211652_close_icon
views-count46560 դիտում article-date 10:39 08-02-2017

Տիտանական աշխատանքների արդյունքում Վայքի Ճանշինը կարողացավ 17 կմ-անոց ճանապարհից հեռացնել շատ տեղերում 5 մետր բարձրության հասնող ձյունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Երեկ՝ փետրվարի 7-ին, առավոտյն ժամը 06։00-ից, արդեն 10 օր շարունակ Վայքի Ճանշինի աշխատակիցները՝ Ճանշինի պետ Կարո Գևորգյանի գլխավորությամբ տիտանական աշխատանքների արդյունքում կարողանացան ճանապարհի լայնացման աշխատանքներ կատարել միջպետական Ջերմուկ-Հանրապետական նշանակություն ունեցող մոտ 17 կմ երկարությամբ ճանապարհին։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ճանշինի աշխատակիցները մի քանի տեխնիկաներով, այդ թվում՝ գրեդելներով և տրատորներով, մեծ դժվարութամբ կարողացել են բքի պատճառով ճանապարհի փակված 17 կմ-անոց հատվածից մաքրել ձյունը։ Առանց չափազանցության, կարելի է ասել, որ Գնդևազ-Ջերմուկ ճանապարհի 3 կմ-անոց հատվածում՝ որոշ տեղերում, ձյան բարձրությունը հասնում էր 3-5 մետրի, և դժվարություններ էր առաջացնում ճանշինականների համար երբեմն առաջացած բուքը։ Բարեբախտաբար, աշխատակիցները կարողացան հասնել դրական արդյունքների ու ճանապարհահատվածն արդեն ամբողջովին անցանելի է և անպես էին մաքրում, որ երևում էր ասֆալտը։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում Ճանշինի պետ Կ. Գևորգյանն ասում էր. «Աշխատանքները կատարվեցին բարձր մակարդակով և, եթե Աստված չանի, առաջիկա օրերին նորից ձյուն տեղա ու հետո սկսվի բուք, գոնե կիմանանք, որ ճանապարհներն անցանելի են ու նորից անհրաժեշտության դեպքում նույն աշխատակազմով բացելու ենք ճանապարհը»։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Ճանշինի պետը կատարված աշխատանքների մասին անընդհատ հեռախոսով տեղեկությունները հաղորդում էր ՀՀ Տրանսպորտի, կապի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայվտոճան» ընկերության տնօրեն Աշոտ Արշակյանին, իսկ նախարար Վահան Մարտիրոսյանն աշխատանքներին հետևում էր օնլայն եղանակով։ Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր