211652_close_icon
views-count2498 դիտում article-date 15:50 06-02-2017

Տեղի է ունեցել ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ընդհանուր ավիացիոն գոտու աշխատանքային խմբի առաջին նիստը

Այսօր՝ փետրվարի 6-ին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագրի (Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ընդհանուր ավիացիոն գոտու) շուրջ բանակցություններ վարելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը: Ինչպես հայտնում են Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամլո քարտուղարից, քննարկմանը մասնակցում էին ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Սաթենիկ Աբգարյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Եվրամիության և Առևտրի համաշխարհային կազմակերպության վարչության պետ Արթուր Մայսուրյանը, Քաղավիացիայի գլխավոր վարչության օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթևեկության կազմակերպման վարչության պետ Գալուստ Պողոսյանը և ՔԱԳՎ օդային փոխադրումների կարգավորման վարչության պետ Աննա Չոբանյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել է Համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագրի նախագծի նախնական տեքստը, նախանշվել է հնարավոր հարցերի շրջանակը:

Նմանատիպ նյութեր