211652_close_icon

Ես ինձ երբեք նորապսակ չեմ համարել. դերասան Դավիթ Գրիգորյանը իր սիրո պատմության մասին. Exclusive.am

views-count23256 դիտում article-date 19:26 03-02-2017
,,Ա Թի Վի,, հեռուստաընկերության՝ ,,Աբելի քույրը,, սերիալը սիրվեց հեռուստադիտողների կողմից: Սիրվեց նաև դերասանական կազմը, ովքեր դերերը կերտեցին պատվով: EXCLUSIVE.am-ը ներկայացնում է սերիալի գլխավոր դերակատար՝ Դավիթ Գրիգորյանի բացառիկ հարցազրույցը սերիալի և կյանքի մասին: Դավիթը մեզ է ներկայացնում իրենց սիրո պատմությունը; -[b]Դավիթ ինչպես եղավ որ լրագրությունից և հաղորդավարությունից հետո հանդես եկաք որպես դերասան:[/b] -Կյանքում ավելի արտառոց բաներ էլ են պատահում։ Ես նույն հաջողությամբ սաքսոֆոն նվագելուց անցում կատարեցի լրագրությանը, լրագրությունից՝ արվեստի կառավարմանը, արվեստի կառավարումից՝ PR մենեջմենթին, հաջորդիվ սցենարագությանը,դերասանությանն ու․․․ ցանկը դեռ շարունակվելու է։ Բնավորությամբ եմ հետաքրքրասեր։ Նոր մասնագիտություններ բացահայտելը դարձել է օրինաչափություն։ Միգուցե այսպիսով ես փորձում եմ բավարարել տեղեկատվության պահանջարկս, ինքնակատարելագործման պահանջս և հետաքրքիր մարդկանց ընկերակցության անհագ ցանկությունս։ - [b]Ինչ տվեց Աբելի կերպարը Ձեզ և ինչ վերձրեց[/b]: -Աբելի կերպարն ինձ էական ոչինչ չտվեց։ Իսկ այ Աբելի կերպարի վրա աշխատելը՝ նոր փորձ, ինքնարտահայտվելու հնարավորություն, խնդիր, որ պիտի լուծեմ ու հետագայում ավելիին ձգտելու մղում։ Վերցրեց․․․ երևի նյարդեր։ Շատ կցանկանայի, որ հայկական կինո և հեռուստաարտադրության մեջ գերիշխեր դրականը։ Բացասականն առանց այդ էլ շատ է իրական կյանքում։ -[b]Օրեր առաջ Ձեր կյանքում տեղի ունեցավ կարևորագույն իրադարձություններից մեկը, խոսքը Ձեր և Մանուշակ Ալավերդյանի հարաբերությունները օրինականացնելու մասին է:[/b] -Ես ու Մանուն մեր հարաբերությունները օրինականացրել էինք դեռ նախորդ տարվա հունիսի 17-ին, իմ ծննդյան տարեդարձի օրը։ Իսկ ամուսնության առաջին առաջարկությունը նրան արել էի Փարիզում, 2015-ի դեկտեմբերի 31-ին։ Դեռևս վերջին ամուսնական առաջարկությունը արեցի նախորդ դեկտեմբերի 31-ին, սակայն արդեն Լաս Վեգասում։ Ստացվում է, որ մենք ամուսնացել ենք արդեն երեք անգամ։ Եվ, ինչ խոսք, մենք մեր ամուսնությունը պատրաստվում ենք հաստատել ամեն տարի, նույն օրը, նույն ժամին, նույն վայրկյանին, պարզապես տարբեր երկրներում։ Մանրամասներն՝ [url=http://www.exclusive.am/2017/02/03-01.html]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր