Բելառուսը դատական հայց է ներկայացրել Ռուսաստանի դեմ. պատճառը մատակարարվող նավթի ծավալների կրճատումն է
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկշենկոն հայտարարել է, որ իր երկիրը դատական հայց է ներկայացրել Ռուսաստանի դեմ, քանի որ ռեւոսական կողմը նավթի մատակարարման հարցով պարտավորությունները շրջանցել է, հաղորդում է RNS-ն։
«Մենք չկարողացանք գզի շուրջ պայմանավորվել, իսկ նրանք էլ բռնեցին ու կրճատեցին մատակարարվող նավթի ծավալները։ Դիմել ենք դատարան, դատական լսումներ կլինեն»,-ասել է Լուկաենկոն;
Ավելի վաղ հայտնի էր դարձել այն մասին, որ ՌԴ էներգետիկայի նախարարությունը պատրաստվում է 2017 թվականի առաջին եռամսյակում12 տոկոսով կրճատել Բելառուսին մատակարարվող նավթի ծավալները։ Միևնույն ժամանակ Լուկաշենկոն հանձնարարել է ռուսական նավթի մատակարարման գտնել այլընտրանքային տարբերակներ։