211652_close_icon
views-count3738 դիտում article-date 16:36 02-02-2017

Դեսպան Բադեյանը հանդիպել է Քուվեյթի ԱԳ նախարարի` Եվրոպայի հարցերով օգնականի հետ

Հունվարի 31-ին Քուվեյթում ՀՀ դեսպան Մանվել Բադեյանը հանդիպեց Քուվեյթի Պետության արտգործնախարարի` Եվրոպայի հարցերով օգնական Ուալիդ Ալ-Խուբեյզիի հետ: Անդրադառնալով հայ-քուվեյթական հարաբերություններին` Ուալիդ Ալ-Խուբեյզին նշեց, որ դրանց դինամիկ զարգացումը և բարձր մակարդակը համագործակցության առավել խորացման և սերտացման փայլուն ապագա են կանխորոշում: Նախարարի օգնականը, մասնավորապես, նշեց, որ հայ-քուվեյթյան գործարար և առևտրատնտեսական կապերի զարգացումը ակնառու է, իսկ Հայաստանն էլ քուվեյթցի ներդրողների և զբոսաշրջիկների համար դառնում է ավելի հետաքրքրական: Իր խոսքում դեսպան Բադեյանը ընդգծեց Քուվեյթի և Հայաստանի միջև արտոնագրային ռեժիմի վերացման և ուղիղ օդային հաղորդակցության կարևորությունը, ինչպես նաև անդրադարձավ տեխնոլոգիական, գործարար, մշակութային և այլ ոլորտներում կապերի առավել ամրապնդմանն ու խորացմանը: Կողմերը երկուստեք կարևորեցին երկու բարեկամ երկրների միջև փոխայցելությունների, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնեսական, զբոսաշրջային, կրթական, մշակութային կապերի խորացմանն ուղղված համատեղ քայլերի առավել ակտիվացումը:

Նմանատիպ նյութեր