11706 դիտում
22:38 01-02-2017
Փակ են Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի Վարդենիս, Չքնաղ, Թթուջուր, Ձորագյուղ, Հարթավան, Երնջատափ, Քուչակ, Եղիպատրուշ, Շենավան, Արագած, Վարդենուտ, Արայի համայնքային ավտոճանապարհները
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ի ժամը 22.20-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
[color=#CC0000]Փակ են Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի Վարդենիս, Չքնաղ, Թթուջուր, Ձորագյուղ, Հարթավան, Երնջատափ, Քուչակ, Եղիպատրուշ, Շենավան, Արագած, Վարդենուտ, Արայի համայնքային ավտոճանապարհները, Շիրակի մարզի Հայկավան, Կամո, Վարդաղբյուր, Կաքավասար, Սարապատ համայնքային ավտոճանապարհները, Հ-23 միջհամայնքային ավտոճանապարհի Ուրասար-Կաթնաղբյուր հատվածը և Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքը:[/color]
Դժվարանցանելի են Մ-16 ավտոճանապարհի Ոսկեպարի ոլորանները՝ բեռնատարների համար, Նոյեմբերյան-Իջևան 19-20 կմ-երի հատվածը, Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը,Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանի Լեռնանցք գյուղի համայնքային ավտոճանապարհները, Մ-3 ավտոճանապարհի Սպիտակի ոլորանները, Արագածոտնի մարզի Մաստարա, Զովասար, Գառնահովիտ համայնքային ավտոճանապարհները, Շիրակի մարզի բոլոր համայնքային և Վայոց ձորի մարզերի բոլոր ավտոճանապարհները:
Տավուշի, Արմավիրի, Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու, Սյունիքի մարզերում, Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում, Մ-4 ավտոճանապարհի Չայնիի ոլորաններում, Մ-2 ավտոճանապարհի «Զանգեր»-Սարավան հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Սյունիքի, Տավուշի, Լոռու մարզերում առկա են տեղումներ ձյան տեսքով:
[color=#CC0000]Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում, Ջաջուռի ոլորաններում, Հայկավան և Կամո գյուղերում, Կոտայքի մարզում, Մ-2 ավտոճանապարհի Զանգեր-Սարավան հատվածում, Մ-2 Ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 90-րդ կմ-ին, Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքի հատվածում առկա է բուք:
[/color]
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում, բացի կցորդիչով ավտոմեքենաներից:
***
Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝
[color=#CC0000]
Դժվարանցանելի են Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը, Հադրութի, Շուշիի, Շահումյանի, Քաշաթաղի շրջանների ճանապարհները:[/color]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
793 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
676 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
877 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am