211652_close_icon

Տեղի է ունեցել ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի նիստ. բողոքներից մեկը մերժվել է, մյուսը՝ ընդունվել

views-count2515 դիտում article-date 15:11 01-02-2017
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի նիստ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության կայքից։ Հանձնաժողովը քննարկել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի ընդունած որոշումների դեմ երկու հայտ: Ներկայացված հիմնավորումները և փաստարկները քննարկելուց հետո հանձնաժողովը որոշում է կայացրել բավարարել ընկերություններից մեկի բողոքը, իսկ մյուսինը՝ մերժել:

Նմանատիպ նյութեր