30218 դիտում
09:42 01-02-2017
Արտագաղթը նոր թափ է ստանում. ՀՀ-ից մեկնել ու չի վերադարձել 54 հազար 31 ՀՀ քաղաքացի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակել է ժողովրդագրական ցուցանիշները, ըստ որի՝ նախորդ տարվա ընթացքում ՀՀ-ից մեկնել ու չի վերադարձել 54 հազար 31 ՀՀ քաղաքացի։
Համեմատության համար նշենք, որ 2015թ. այդ ցուցանիշը 47 հազար 676 հոգի էր, իսկ 2014թ.՝ 47 հազար 74 մարդ։ Այլ կերպ ասած՝ վերջին երեք տարիներին Հայաստանից արտագաղթը միայն աճի միտումներ է ցուցաբերում։ Եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ Հայաստանից մարդիկ հիմնականում հեռացել են ցամաքային ճանապարհով նշանակում է՝ շատերը ցամաքային ճանապարհով հեռացել են այլ երկրներ մշտական բնակություն հաստատելու նպատակով։
Ի դեպ, արտագաղթի պատկերը շատ ավելի ցցուն է երևում ժողովրդագրական ցուցանիշների ֆոնին, պաշտոնական տվյալներից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 18.3 տոկոսով նվազել է բնական հավելաճը։ Հայաստանում 2016թ. ծնվել է 40 հազար 638 երեխա, մինչդեռ 2015թ. ծնվել էր 41 հազար 763 երեխա։ Նախորդ տարի աճել է նաև մահացությունների թիվը՝ 2015թ. 27 հազար 878-ի փոխարեն 2016թ. մահացել է 28 հազար 129 հոգի»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
5957 դիտում
09:39 03-08-2016
Այս տարվա առաջին կեսին Հայաստանից մեկնել և չի վերադարձել 91 հազար 904 ՀՀ քաղաքացի. «Ժողովուրդ»
2504 դիտում
23:23 09-08-2019
2019-ի առաջին կիսամյակում Հայաստանը լքել է 2․334 քաղաքացի․ արտագաղթը՝ ըստ վիճակագրական կոմիտեի
3736 դիտում
09:39 17-03-2016
Սոցիալական ծառայության պետերը հեռացվել են պաշտոններից. Կոռուպցիայի դեմ պայքարը նոր թափ է ստանում. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1036 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1255 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»