Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և «Երևանի քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 52 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, այսօր՝ հունվարի 27-ին, բավարարել է Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանի դիմումը, որով վերջինս խնդրել է քաղաքապետին ազատել իրեն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից:
Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանի մեկ այլ որոշմամբ՝ Էրեբունի վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Դավիթ Գրիգորյանը:
[b]Սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատված Արմեն Հարությունյանն է[/b]
[img]http://shamshyan.com/ups/images/0194305001485541210823267.jpg[/img]