211652_close_icon
views-count8582 դիտում article-date 10:47 27-01-2017

Մարտուն Գրիգորյանը հայտնվել է փակուղում. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, որը նախորդ տարվա փետրվարյան հայտնի դեպքերից հետո լքել էր ԲՀԿ-ական շարքերը, հայտնվել է փակուղում։ Ըստ նույն աղբյուրի՝ Մ. Գրիգորյանը չառաջադրվելով որպես Գյումրիի քաղաքապետի թեկնածու՝ համաձայնության էր եկել վերընտրված քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ, որպեսզի նա իրեն պաշտպանի այս տարվա ապրիլին՝ որպես պատգամավորի թեկնածու։ Բայց, արի ու տես, որ պայմանավորվածությունը մնացել է կես ճանապարհին, ու Ս. Բալասանյանը որոշել է խորհրդարանական ընտրություններին ոչ թե այլոց լավություն անել, այլ դեպի Ազգային ժողով առաջ տանել հարազատ որդուն՝ Խաչիկ Բալասանյանին։ Թե որքանո՞վ են այս լուրերը համապատասխանում իրականությանը, «Իրավունքը» փորձեց պարզել երկու կողմերից Էլ։ Սակայն, մեր հարցադրմանն ի պատասխան, այնքան հուզվեց Գյումրիի քաղաքապետը, որ ընտրեց ոչ քաղաքակիրթ տարբերակը՝ անջատեց հեռախոսն ու այլևս չպատասխանեց զանգերին։ Իսկ Մ. Գրիգորյանն արդեն տևական ժամանակ է, ինչ չի պատասխանում հեռախոսազանգերին՝ սպասելով, թե երբ է թունելի վերջում մի լույս երևալու, որը եթե չի ապահովի Ս. Բալասանյանը, ապա կանի մեկ ուրիշը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր