1556 դիտում
10:47 26-01-2017
«Ժառանգություն» կուսակցությունը չի որոշել՝ ինչ ձևաչափով է մասնակցելու խորհրդարանական ընտրություններին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ոչ, ո՛չ, ոչ»,– այսպես արձագանքեց այդ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ պատասխանելով «Ժողովուրդ»-ի հարցին՝ արդեն հստակեցրե՞լ եք, թե ում հետ եք մասնակցելու առաջիկա ընտրություններին։
Մարտիրոսյանը միաժամանակ դժվարացավ ասել՝ երբ կկայացնեն իրենց որոշումը։ Իսկ թե ո՞ր ուժերի հետ են իրենք բանակցություններ վարում, կուսակցության փոխնախագահը նշեց. «Բոլորի հետ, բացի Հովիկ Աբրահամյանից»։
Մարտիրոսյանը նաև կարծիք հայտնեց, որ Հ. Աբրահամյանը ՀՀԿ-ից դուրս գալուց հետո որևէ մեկին չի միանա։ «Որևէ դաշինք չի ուզի այդպիսի խորը հարված վերցնել իր վրա»,– ասաց նա»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1946 դիտում
20:38 18-03-2021
«Ալյանս» կուսակցությունը մասնակցելու է հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրություններին
Այս բաժնից
1261 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2326 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»