3396 դիտում
10:08 26-01-2017
Վարչապետի տեսլականը դժվար թե երբևէ իրականություն դառնա. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Ներկայացնելով ապագա Հայաստանի իր տեսլականը՝ վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ ցանկանում է մեր երկիրը տեսնել անկախ, անվտանգ, արդար և ինտելեկտուալ։ Այդ վերջին բաղադրիչն իսկապես կարևոր է, բայց եթե այժմ որոշում ընդունողներն այդ բաղադրիչից, մեղմ ասած, հեռու են, ապա վարչապետի տեսլականը դժվար թե երբևէ իրականություն դառնա։
Իհարկե, «անցողիկ» կուսակցական ցուցակներում կան մտավորականներ (կամ, եթե դուր չի գալիս այդ բառը՝ ինտելեկտուալներ), բայց նրանք այնտեղ են հայտնվել պարզապես հարմար աշխատավայր գտնելու համար՝ թոշակի նման աշխատավարձ են ստանալու, կոճակ են սեղմելու, եթե կուսակցական ղեկավարությունը խիստ պահանջ դնի՝ ելույթ են ունենալու։ Նրանց մեջ չկա երկիրը փոխելու ցանկության կրակը՝ գործ է, անում են, իսկ նեղ շրջանակներում հեգնում, արհամարհում են իրենց «ձայն բերող» կուսակիցներին և շեֆերին՝ մոռանալով, որ հենց նրանց շնորհիվ են պատգամավոր դարձել»։
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
457 դիտում
08:46 16-04-2024
1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա. Նիկոլ Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»
616 դիտում
08:16 16-04-2024
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»