Բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ճանապարհը
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Արարատի, Թալինի, Մարալիկի, Ախուրյանի, Ապարանի, Աբովյանի, Սևանի, Հրազդանի, Եղեգնաձորի, Վայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում:
[color=#CC0000]Բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Բերդ – Ճամբարակ ճանապարհը:[/color]
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
[b]
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն[/b]