211652_close_icon
views-count5755 դիտում article-date 10:19 25-01-2017

Անխիղճ, անաստված, զոռբայության և խաբեության վրա հիմնված համակարգը ստեղծել ենք մենք բոլորս. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Ճիշտն ասած, հետևելով նախընտրական գործընթացներին՝ իմ մեջ մեծ գայթակղություն է առաջանում քվեարկել դերասան Սերգեյ Դանիելյանի «ստեղծած» կուսակցության օգտին։ Բայց նախ դրա հապավումը որքան էլ դիպուկ լինի, գեղագիտական առումով ինձ համար վիրավորական է, երկրորդ՝ քվեաթերթիկ փչացնելը թեև բողոքի ձև է, բայց ինձ համար անընդունելի է, իսկ իշխանությունների համար, ի վերջո՝ ձեռնտու։ Ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցությունները կամ դաշինքներն իրարից, իմ կարծիքով, առանձնապես չեն տարբերվում։ Եթե նույնիսկ տեսականորեն ենթադրենք, որ դրանցից մեկը (ոչ ՀՀԿ-ն) խորհրդարանում մեծամասնություն կստանա, այն համակարգը, որի դեմ նրանք պայքարում են (կամ ձև են անում, թե պայքարում են)՝ չի փոխվի։ Որովհետև՝ ա/ անխիղճ, անաստված, զոռբայության և խաբեության վրա հիմնված այդ համակարգը ստեղծել ենք մենք բոլորս, բ/ իրենց կառուցվածքով, մտածողությամբ, ոճով դրանք նման են ԽՄԿԿ-ին, իշխանություն ունեցող ՀՀՇ-ին, ՀՀԿ-ին»։ [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր