4332 դիտում
14:28 23-01-2017
Կրակովում տեղի են ունեցել Լեհաստանի հայ համայնքի կազմավորման 650-ամյակին նվիրված միջոցառումներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հունվարի 20-ին Լեհաստանի կառավարության և Ազգային ու էթնիկ փոքրամասնությունների համատեղ հանձնաժողովում հայ փոքրամասնության ներկայացուցիչ Էդվարդ Միեր-Ենդժեյովիչի և Լեհաստանում գործող մի շարք հայկական կազմակերպությունների համատեղ ջանքերով Կրակով քաղաքում կազմակերպվել էին մի շարք միջոցառումներ` նվիրված Լեհաստանի հայ համայնքի կազմավորման 650-ամյա հոբելյանին:
Միջոցառումների մեկնարկը տրվեց Կրակովի թագավորական Վավել ամրոցի Մայր տաճարում, որտեղ հարգանքի տուրք մատուցվեց հայերին հատուկ արտոնություններ շնորհած Լեհաստանի երևելի թագավորներ Կաժիմեժ Մեծի և Վլադիսլավ Յագելոյի հիշատակին։
Այնուհետև, Լեհաստանի հայ համայնքի պատմությանը նվիրված գիտական միջոցառում տեղի ունեցավ Եվրոպայի հնագույն համալսարաններից մեկում` Կրակովի Յագելոնյան համալսարանում, որի ընթացքում ելույթներով հանդես եկան Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Լեհաստանի նախորդ գումարման Սենատի անդամ, հայազգի քաղաքական գործիչ Լուկաշ Աբգարովիչը, ԼՀ Սեյմի պատգամավոր, Ազգային և էթնիկ փոքրամասնությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Շիմոն Ստանիսլավ Գժինսկին:
Իր ելույթում դեսպան Ղազարյանը նշեց, որ 2017 թվականը հոբելյանական տարի է ոչ միայն Լեհաստանի հայ համայնքի, այլև հայ-լեհական դիվանագիտական հարաբերությունների առումով, որի 25-ամյակը լրանալու է փետրվարի 26-ին: Դեսպանի խոսքերով այս երկու հոբելյաններն իրենց էությամբ փոխկապակցված են միմյանց հետ, քանզի հայ-լեհական միջպետական բարեկամական հարաբերությունները հենվում են երկու ժողովուրդների դարավոր բարեկամության ամուր հիմքերի վրա, որի լավագույն արտահայտությունը Լեհաստանում հայերի դարավոր ներկայությունն է, որի ընթացքում նրանք իրենց դրսևորել են լավագույն կողմերով` այդ կերպ վաստակելով Լեհաստանի թագավորների և իշխանավորների բարեհաճությունն ու արտոնությունները, ինչպես նաև լեհ ժողովրդի անկեղծ հարգանքն ու համակրանքը:
Միջոցառմանը Լեհաստանի հայ համայնքի և նրան շնորհված արտոնությունների մասին ծավալուն զեկույցով հանդես եկավ Կրակովի Յագելոնյան համալսարանի թանգարանի տնօրեն, Լեհաստանի հայ համայնքի պատմության հարցերով հետազոտող գիտնական, պրոֆեսոր Քշիշտոֆ Ստոպկան:
Նույն օրը Կրակովի Յագելոնյան համալսարանական խորհրդի Սուրբ Աննա եկեղեցում Լեհաստանի Հայ Կաթողիկե Սուրբ Եկեղեցու Հարավային թեմի առաջնորդ, Վարդապետ Տադեուշ Իսակովիչ-Զալեսկու հանդիսապետությամբ մատուցվեց Սուրբ պատարագ, որի ընթացքում ծավալուն անդրադարձ կատարվեց Լեհաստանի հայ համայնքին, նրա դարավոր պատմությանը, հայ և լեհ ժողովուրդների համերաշխ գոյակցությանը, Լեհաստանի հայ համայնքի նշանավոր գործիչներին և Լեհաստանի տարածքում գոյություն ունեցող հայկական մշակութային հուշարձաններին:
Միջոցառումներին մասնակցեցին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, ԼՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ (պետական նախարար) Վոյչեխ Կոլարսկին, ԼՀ Սեյմի պատգամավոր, Ազգային և էթնիկ փոքրամասնությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Շիմոն Ստանիսլավ Գժինսկին, ԼՀ Սենատի նախկին գումարումների անդամ Լուկաշ Աբգարովիչը, ԼՀ արտաքին գործերի նախարարության և Կրակովում գործող դիվանագիտական ներկայացուցչություններից դիվանագետներ, Լեհաստանի հայ համայնքին, Հայաստանին նվիրված հետազոտություններ իրականացնող ճանաչված գիտնականներ, անվանի հոգևորականներ, Լեհաստանում գործող մի շարք հայկական կազմակերպությունների նախագահներ, լրագրողներ, Լեհաստանի տարբեր քաղաքներից ժամանած հայ համայնքի ներկայացուցիչներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
5094 դիտում
13:28 24-05-2017
Տեղի է ունեցել դասական երաժշտության համերգ՝ նվիրված Լեհահայ համայնքի կազմավորման 650-ամյակին
2227 դիտում
21:36 09-06-2017
Տեղի ունեցավ Լեհաստանի հայ համայնքի 650 ամյակին նվիրված գիտաժողով
Այս բաժնից
763 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
634 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
436 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը