211652_close_icon
views-count41672 դիտում article-date 16:45 22-01-2017

Վոլգոգրադ տանող ավտոճանապարհին կին վարորդի մասնակցությամբ ողբերգական ավտովթարի զոհ է դարձել 4 հոգի

Ռուսաստանի Դաշնության Սիզրան-Սարատով-Վոլգոգրադ ավտոճանապարհի 457-րդ կմ հատվածում՝ Կամիշինայի վարչական տարածքում, KIA Rio մակնիշի ավտոմեքենայի կին վարորդը վազանց կատարելու նպատակով դուրս է եկել հանդիպակաց գոտի և կորցնելով ղեկի կառավարումը՝ ճակատ ճակատի բախվել ընթացող DAF բեռնատարին: Ավտովթարի հետևանքով 42-ամյա կին վարորդը, նրա ուղևորներ՝ 39-ամյա և 64-ամյա կանայք, ինչպես նաև 15-ամյա տղան տեղում մահացել են: Նշվում է, որ DAF բեռնատարի ղեկին եղել է 45-ամյա վարորդ, ով թեթև մարմնական վնասվածքներ է ստացել:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր