211652_close_icon
views-count412463 դիտում article-date 09:46 22-01-2017

Հերթական խոշոր ու ողբերգական ավտովթարը պետական պաշտոնյային պատկանող ավտոմեքենայի մասնակցությամբ. բախվել են Opel-ը, Mercedes-ն ու Lexus-ը. վերջինն էլ ավիրել է դեղատան ցուցափեղկը. կա 1 զոհ, 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Էրեբունի փողոցում՝ թիվ 29 շենքի դիմաց, բախվել են Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի 174 շենքի բնակիչ, 51-ամյա Արթուր Գասպարյանի վարած Opel մակնիշի 13 ՏՕ 297 համարանիշի, Երևան քաղաքի Շենգավիթ 4-րդ փողոցի բնակիչ, 39-ամյա Էդուարդ Ղևոնդյանի վարած Mercedes մակնիշի 35 FG 577 համարանիշի և անձը չպարզված վարորդի կողմից վարած Lexus մակնիշի առանց համարանիշների ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև Lexus-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, հայտնվել մայթին և առաջ ընթանալով՝ բախվել «ԴԱՆԱ-ՖԱՐՄ» ՍՊԸ-ին պատկանող շուրջօրյա դեղատան ցուցափեղկին: Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Է. Ղևոնդյանը և Lexus-ի ուղևոր, Երևան քաղաքի Լվովյան փողոցի բնակիչ, 21-ամյա Թելման Գյուլբուդաղյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: Դեպքի վայրուոմ հավաքվածները նշում էին, որ Է. Ղևոնդյանը գտնվում էր ծայրահեղ ծանր՝ անգիտակից վիճակում: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ժամը 03:15-ի սահմաններում Է. Ղևոնդյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանամունքում գիտակցության չգալով՝ մահացել է: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ օերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստնաի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանը, ում կողմնից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի /ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ/ և 244 հոդվածի /ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը լքելը/ հատկանիշներով: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Lexus-ի վրա համարանիշներ են եղել, սակայն վթարից հետո ինչ-որ երիտասարդներ համարանիշները հանել են: Lexus-ի մեջ հայտնաբերվեց 07 TO 777 համարանիշի ավտոմեքենայի տեխնիկական անձնագիր, 40-ամյա Արտեմ Աբրահամյանի և 18-ամյա Ռոբերտ Արտեմի Աբրահամյանի անվամբ վարորդական իրավունքի վկայականներ: Ըստ տեղեկությունների՝ ավտոմեքենան վարել է Ռ. Աբրահամյանը, իսկ նրա հայրը աշխատում է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետի տեղակալ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ռ. Աբրահամյանը վարորդական իրավունքի վկայականը ստացել է 3 օր առաջ՝ իր ծննդյան օրով: Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-քննչական համատեղ գործողություններ՝ Lexus-ի վարորդի ինքնությունը պարզելու համար: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 79+
79+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր