211652_close_icon

Արամ Զավենի Սարգսյանն առաջադրվելու է Սյունիքի մարզից

views-count5310 դիտում article-date 16:35 21-01-2017
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը մտադիր է «Ելք» դաշինքի տարածքային ցուցակով առաջադրվել Սյունիքի մարզում: Այս մասին ասաց Արամ Սարգսյանը «Ելք» դաշինքի համաժողովից հետո լրագրողների հետ զրուցում։ Արամ Սարգսյանը նշեց, որ դաշինքը վերջնական որոշում չի կայացրել այդ ընտրատարածքում թեկնածուներ առաջադրվելու վերաբերյալ, բայց ինքը պնդելու է իր մտադրությունը։ «Հանրապետություն» կուսակցության ղեկավարն ընդգծեց, որ «Ելք» դաշինքը «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի վերադարձից հետո վերսկսել է ակտիվ քննարկումները «Ժառանգության» հետ։ Այս պատճառով «Ելք»-ի ցուցակը դեռ չի հրապարակվում, չի բացառվում, որ «Ժառանգությունը» միանա իրենց:

Նմանատիպ նյութեր