3327 դիտում
17:21 18-01-2017
ՀՀ գյուղատնտեսության նախարարը մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր եռօրյա այցով մեկնել է Բեռլին՝ մասնակցելու «Գյուղատնտեսությունը և ջուրը՝ բանալի աշխարհը սնուցելու համար» խորագրով պարենի և գյուղատնտեսության գլոբալ ֆորումին, գյուղատնտեսության նախարարների բեռլինյան 9-րդ համաժողովին, ինչպես նաև «Բեռլինյան կանաչ շաբաթ» ամենամյա միջազգային գյուղատնտեսական և սննդի արդյունաբերության հեղինակավոր ցուցահանդեսին, որում առանձին տաղավարով մասնակցում են նաև հայկական մի քանի ընկերություններ:
Իգնատի Առաքելյանը կմասնակցի ԳԴՀ պարենի և գյուղատնտեսության նախարարության կողմից կազմակերպվող բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպմանը: Նախատեսվում են նաև հանդիպումներ Գերմանիայի Դաշնային Հանրապետության, Լիտվայի Հանրապետության, Կանադայի և Սլովենիայի գյուղատնտեսության նախարարների, ինչպես նաև ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության պետքարտուղար Ֆրիդրիխ Կիցշելտի, գերմանական KfW բանկի և HERMES ընկերության ներկայացուցիչների հետ:
[b]ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
3809 դիտում
12:10 17-02-2018
Նախագահը աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն
2812 դիտում
18:12 17-01-2018
ՀՀ գյուղատնտեսության նախարարը մեկնել է Գերմանիա՝ մասնակցելու Պարենի և գյուղատնտեսության գլոբալ ֆորումին
1718 դիտում
15:36 05-06-2017
ՀՀ գյուղատնտեսության նախարարը մեկնել է Բելառուսի Հանրապետություն
Այս բաժնից
1210 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1030 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան
841 դիտում
20:18 10-01-2025
Հնդկաստանում ՀՀ դեսպանը Հնդկաստանի պաշտպանության նախարարի հետ կարճ զրույց է ունեցել