Հրայր Թովմասյանը և Արփինե Հովհաննիսյանը պաշտոնների փոխատեղում կանեն. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը Հայաստանի Սահմանադրությունը, Ընտրական օրենսգիրքը և ԱԺ կանոնակարգ օրենքը «հորով-մորով» անելուց հետո ցանկանում է կրկին վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին, որը թողել էր 2014թ. ապրիլին՝ պաշտոնավարելով ընդամենը մեկ տարի։
Արփինե Հովհաննիսյանը, ըստ ամենայնի, կվերադառնա Ազգային ժողով՝ կամ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, որը նոր Սահմանադրությամբ մեծ լիազորություններով է օժտված լինելու, կամ ԱԺ փոխխոսնակի պաշտոններում»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]