5304 դիտում
23:55 13-01-2017
Հայաստանի ոռոգելի հողատարածքները 2017 թ.-ին 100 %-ով ապահովված կլինեն ոռոգման ջրով. Արսեն Հարությունյան
Ստեղծված բնակլիմայական պայմանները թույլ են տալիս ասել, որ 2017 թ.-ին Հայաստանի Հանրապետության ոռոգելի հողատարածքները 100 %-ով ապահովված կլինեն ոռոգման ջրով: Այս մասին ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունում տեղի ունեցած քննարկման ընթացքում հայտարարել է ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը, տեղեկացնում է ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարականի կազմակերպված հանդիպման ընթացքում քննարկվել են ոռոգման համակարգի բարելավմանը, ոռոգման ջրի հասանելիությանն ու մատչելիության ապահովմանն առնչվող մի շարք կարևոր հարցեր:
Մասնավորապես քննարկվել են 2017 թ.-ին ոռոգման գործընթացի նախապատրաստական աշխատանքները, մասնավորապես՝ ջրի հաշվառման և ջրակորուստների նվազեցման իրատեսական, կիրառելի և ջրօգտագործողների կողմից ընդունելի գործողությունների ծրագիրը:
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել մշակաբույսերի ճիշտ ընտրության և հողատեսակների հետ դրանց համադրելիության խնդրին, որը հատկապես կնպաստի գերնորմատիվային հողատարածքներում ջրակորստի նվազեցմանը:
Համակարգի արդյունավետ կառավարման և ջրի ծախսն առավել արդյունավետ դարձնելու նպատակով՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ, որի շրջանակներում Կադաստրի կողմից շահագործվող GIS համակարգի տեխնիկական տվյալները կհամադրվեն ՋՏՊԿ-ում գործող «Armenian water» ծրագրի տվյալների հետ:
Ջրամատակարարման խնդիրները մինչև ոռոգման սեզոնի մեկնարկը հանգամանորեն ուսումնասիրելու և կարգավորելու նպատակով քննարկման արդյունքում որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ` պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ, որը կուսումնասիրի առկա խնդիրները և առաջարկություններ կներկայացնի ՀՀ կառավարություն:
Տվյալների ուսումնասիրության աշխատանքները մեկնարկել են այսօր:
Նմանատիպ նյութեր
712 դիտում
12:30 24-05-2020
Արմավիրի զորամասերից մեկում զինվորներն ապահովված են խմելու բարձրորակ ջրով. վարչապետ
4096 դիտում
18:51 25-08-2016
Գոռավան համայնքի տնամերձ հողերի շուրջ 100 հա հատված այսուհետ ոռոգելի կդառնա
Այս բաժնից
589 դիտում
21:25 20-05-2024
Սուրեն Պապիկյանը այցելել է մարտական հերթապահություն իրականացնող գումարտակներից մեկի մշտական տեղակայման վայր
523 դիտում
21:13 20-05-2024
Մհեր Գրիգորյանն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գործադիր տնօրենին
544 դիտում
21:00 20-05-2024
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգային շրջագայություն է ունեցել Սյունիքում․ ԿԳՄՍՆ