211652_close_icon
views-count177306 դիտում article-date 15:44 13-01-2017

ԵՊՀ-ի 19-ամյա ուսանողին սպանած, նույն ԲՈւՀ-ի 21-ամյա ուսանողը սպանության վայրում պատմելու է՝ ինչպես է դանակով հարվածել իր զոհի սրտին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Քիչ առաջ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետ Վիգեն Մեսրոպյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչներ Վարդան Բադալյանի և Վլադիմիր Ասատրյանի, ինչպես նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների ուղեկցությամբ Երևան քաղաքի Վարդանանց 28 շենքի բակում տեղադրված զրուցարան են բերելու Կոտայքի մարզի բնակիչ, 21-ամյա Կարեն Չատիկյանին: Ժամը 17։00-ի սահմաններում ընթերականների և Կ. Չատիկյանի փաստաբանի ներկայությամբ սպանության վայրում տեղի է ունենում քննչական փորձարարություն: Կ. Չատիկյանը ներկայացնում է՝ որտեղից և ինչպես է եկել նշված բակ և զրուցարանում հանդիպել իր կողմից սպանված, Երևան քաղաքի բնակիչ, 19-ամյա Վահե Մուրադյանին և իր կողմից դանակահարված, Երևան քաղաքի Սարի Թաղի բնակիչ, 18-ամյա Ռաֆիկ Մարտիրոսյանին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նրան դեպքի վայր են բերել ձեռնաշղթայված՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ժամանակավոր պահման վայրից: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/01/12/1055827/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետ Վիգեն Մեսրոպյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչներ Վարդան Բադալյանի և Վլադիմիր Ասատրյանի կողմից հարուցված քրեական գործի շրջանակում նոր մանրամասներ էին պարզվել, ինչպես նաև հայտնի էր դարձել որոշ անձանց ինքնությունը, ովքեր եղել էին Վարդանանց 28 շենքի բակում տեղադրված զրուցարանում։ Պարզվել էր, որ սպանված Վ. Մուրադյանը սովորում էր Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի 1-ին կուրսում, ով մահացու վնասվածքը ստացել է կրծքավանդակի ձախ հատվածում՝ կտրած-ծակած վերքով։ Թիվ 1 համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել Սարի Թաղի 7-րդ փողոցի 53 տան բնակիչ, ԵՊՀ 1-ին կուրսի ուսանող, 18-ամյա Ռաֆիկ Խաչիկի Մարտիրոսյանը՝ ձախ սրունքի առաջնային մակերեսի ծակած-կտրած վերք ախտորոշմամբ։ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության /վարչության պետ , ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյան/, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի /վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյան/, ՔՀԲ բաժնի /բաժնի պետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատողները /բաժնի պետ Արամ Հովհաննիսյան/ և ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչների հետ, քննչական բաժնի պետ Վ. Մեսրոպյանի և ՀԿԳ ավագ քննիչներ Վ. Բադալյանի և Վ. Ասատրյանի գլխավորությամբ ձեռնարկելով ստացված օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ միջոցառումները, ոստիկանության Կենտրոնական բաժին էին բերման ենթարկել Կոտայքի մարզի Ակունք գյուղի 7-րդ փողոցի բնակիչ, ԵՊՀ 1-ին կուրսի ուսանող, 21-ամյա Կարեն Հովհաննեսի Չատիկյանին, Երևան քաղաքի Նազարբեկյան փողոցի 31 շենքի բնակիչ, 18-ամյա Գևորգ Կարենի Տերտերյանին, ով նույնպես ԵՊՀ 1-ին կուրսի ուսանող է, Երևան քաղաքի Ե. Քոչարի փողոցի 5-րդ շենքի բնակիչ, 18-ամյա Դավիթ Արթուրի Մանձիկյանին, ով նույնպես ԵՊՀ 1-ին կուրսի ուսանող է, ինչպես նաև ոստիկանություն են հրավիրել Երևան քաղաքի Վարդանանց փողոցի 28/1 շենքի բնակիչ, Հայ-ռուսական սլավոնական համալսարանի 2-րդ կուրսի ուսանող, 19-ամյա Սերգեյ Արմենի Գրիգորյանին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների շնորհիվ պարզվել էր, որ Վարդանանց փողոցի թիվ 28 շենքի բակում Կ. Չատիկյանը, Գ. Տերտերյանը և Կոտայքի մարզի Արամուս գյուղի Ջերմատան փողոցի 1-ին նրբանցքի բնակիչ, 18-ամյա Քաջիկ Գագիկի Հակոբյանը վիճաբանել են Վ. Մուրադյանի, Ռ. Մարտիրոսյանի, Դ. Մանձիկյանի, Ս. Գրիգորյանի, ինչպես նաև Երևան քաղաքի Վարդանանց փողոցի 26/1 շենքի բնակիչ, 18-ամյա Անրի Արմենի Ալեքսանյանի հետ, որի ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, Կ. Չատիկյանը իր մոտ եղած դանակով հարվածել է Վ. Մուրադյանի կրծքավանդակի ձախ մասին և Ռ. Մարտիրոսյանի ձախ սրունքին։ ՀԿԳ ավագ քննիչ Վ. Ասատրյանի որոշմամբ Կ. Չատիկյանը ձերբակալվել էր և տեղափոխվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման ժամանակավոր վայր։ [b]19-ամյա Վահե Մուրադյանին սպանելու կասկածանքով ձերբակալված 21-ամյա Կարեն Չատիկյանը [/b][img]http://shamshyan.com/ups/images/0518251001484218864272648.jpg[/img] [b]Ստահակի կողմից սպանված, 19-ամյա Վահե Մուրադյանը [/b][img]http://shamshyan.com/ups/images/0869393001484218892856693.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր