3468 դիտում
15:27 12-01-2017
Արցախում տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը
ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հունվարի 12-ին հրավիրել է հերթական նիստը:
Հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ամփոփել է մինչ այս պահը հանձնաժողովի կատարած աշխատանքը, ընթացակարգով նախատեսված քայլերը և ներկայացրել հետագա անելիքները:
Նշենք, որ դեկտեմբերի 29-ին տեղի ունեցած ԱԺ լիագումար նիստում ընդմիջվել են Սահմանադրության նախագծի քննարկումները և պատգամավորներն ու խմբակցությունները հնարավորություն են ստացել մինչև հունվարի 11-ի աշխատանքային օրվա ավարտը ներկայացնել առաջարկություններ և դիտողություններ սահմանադրության նախագծի վերաբերյալ:
Աշոտ Ղուլյանի խոսքով, հանձնաժողովն այդ ընթացքում ստացել է շուրջ 200 առաջարկություն և դիտողություն:
«Ստացված առաջարկությունները սպասվածից բավականին շատ են եղել, ինչի համար շնորհակալ ենք հեղինակներին, քանի որ այդ ուղղորդումները մեզ օգնելու են ամբողջացնել Սահմանադրության նախագծի հետ կապված աշխատանքները»,- ընդգծել է Աշոտ Ղուլյանը:
Հանձնաժողովի անդամներն այնուհետև անցել են ստացված առաջարկությունների քննարկմանը, որից հետո, ըստ պատրաստվածության, նախանշվելու են հետագա քայլերը:
Նմանատիպ նյութեր
1942 դիտում
19:24 17-01-2014
Տեղի է ունեցել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը
5398 դիտում
20:46 26-10-2016
Տեղի է ունեցել ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը
2111 դիտում
14:39 15-08-2020
Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը
Այս բաժնից
868 դիտում
16:29 31-01-2025
Վաշինգտոնում կործանված ուղղաթիռի ղեկին փորձառու կին օդաչու է եղել
844 դիտում
10:37 31-01-2025
Պոտոմակ գետից դուրս են բերվել Վաշինգտոնում կործանված ինքնաթիռի «սև արկղերը». ABC
955 դիտում
23:57 30-01-2025
Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայերը պետք է ազատ արձակվեն. Կանադայի ԱԳ նախարար