ԱՄՆ կոնգրեսականը հայերենով շնորհավորել է հայերի Ամանորն ու Սուրբ Ծնունդը
ԱՄՆ Կոնգրեսի անդամ, հայկական հանձնախմբի փոխհամանախագահ Ադամ Շիֆը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է ԱՄՆ-ի հայ համայնքին՝ Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ։
Կոնգրեսականը շնորհավորանքը գրել է անգլերեն և հայերեն լեզուներով.
«Wishing the Armenian community a very Merry Christmas!
Shnorhavor Nor Dari yev Soorp Dznund
Շնորհաւոր Նոր Տարի եւ ՍուրբԾՆունդ»։