211652_close_icon
views-count5200 դիտում article-date 20:42 05-01-2017

Պատանի ձեռագործները՝ սահմանային Ոսկևան համայնքում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Տավուշի մարզի Ոսկևան համայնքում «Հայրենիքի դարպասներ» սոցիալական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ 2016-ին ստեղծվել և գործում է ձեռքի աշխատանքների խմբակ։ Ծրագիրն իրականացվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։ Նշենք, որ ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից դրամաշնորհը հատկացվել է «Սահմանամերձ գյուղական համայնքների առաջնահերթ խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների իրականացում» անվանակարգում։ Ձեռքի աշխատանքների խմբակում ներգրավված են ինչպես դպրոցականներ, այնպես էլ մեծահասակներ, որոնք տիրապետում են տարբեր արհեստների։ «Հայրենիքի դարպասներ» ՀԿ-ի նախագահ Արման Հայրապետյանը նշում է, որ իրենք սահմանամերձ տարբեր համայնքներում արդեն իսկ ստեղծել են ձեռագործության խմբակներ, որոնք արդյունավետությամբ գործում են, և հաջողված փորձն այս անգամ կիրառվել է սահմանամերձ Ոսկևանում։ Հասարակական կազմակերպության կողմից խմբակի համար գյուղի մշակույթի տանը ընտրվել է ապահով (հակառակորդի դիտակետից հեռու) սենյակ, վերանորոգվել, կահավորվել և ապահովվել է համապատասխան նյութերով։ Մասնագետների կողմից կազմակերպվել են վարպետության դասեր, պարապմունքներ՝ նկարչությունից, հուլունքագործությունից, հելունագործությունից, փայտագործությունից և այլն։ Վարպետներն այստեղ երիտասարդ սերնդին փոխանցում են իրենց հմտությունները։ Ձեռագործ խմբակները լուծում են նաև զբաղվածության խնդիր։ Արման Հայրապետյանը նկատում է, որ «Հայրենիքի դարպասներ» սոցիալական հասարակական կազմակերպությունը միջնորդ է հանդիսանում խմբակի անդամների և կազմակերպությունների միջև՝ օգնելով ցուցադրել և վաճառել խմբակի անդամների ձեռքի աշխատանքները տարբեր ցուցահանդեսներում, ամանորյա տոնավաճառներում։ Համապատասխան էջ է բացվել նաև ֆեյսբուքում, որտեղ ներկայացվում են սահմանամերձ շրջանների պատանիների ձեռքի աշխատանքները և նպաստում դրանց վաճառքին։ Արման Հայրապետյանը շեշտում է, որ նպատակ ունեն խմբակներ բացել այլ համայնքներում նույնպես, ստեղծել խմբակների ցանց։ Իրենք ունեն պայմանավորվածություններ կազմակերպությունների և անհատների հետ, որոնք պատրաստակամություն են հայտնել օգնել խմբակների զարգացման գործում՝ լինի դա փորձի փոխանակման, ձեռքի աշխատանքների սպառման տեսքով։ [b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր