211652_close_icon
views-count14049 դիտում article-date 17:57 05-01-2017

Մեծ Բրիտանիայի թագուհուն՝ Եղիսաբեթին, սխալմամբ կարող էր գնդակահարել նրա իսկ թիկնապահը. The Independent

Միացյալ թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդը կարող է սպանվել իր իսկ թիկնապահի կողմից։ Ինչպես գրում է The Independent թերթը, բանն այն է, որ թագուհին, ով տառապում է անքնությամբ, ուշ գիշերին դուրս է եկել Բուքինգեմյան պալատի այգի՝ կարճատև զբոսանքի։ Նրա ժամապահը մթության մեջ նկատել է ինչ-որ մարդու ստվեր և հրացանը ուղղելով վերջինիս կողմը՝ բղավել. «Ո՞վ է»։ Պարզվել է, որ «ստվերը» թագուհին է։ «Գրողը տանի, ձերդ գերազանցություն։ Քիչ էր մնում՝ գնդակահարեի ձեզ»,-ասել է նախկին թիկնապահը, ինչին թագուհին պատասխանել է, որ ամեն ինչ նորմալ է։ «Հաջորդ անգամ ես նախապես կզանգահարեմ ձեզ զբոսնելուց առաջ և դուք ստիպված չեք լինի ինձ վրա կրակել»,-ասել է Ելիզավետա թագուհին։ Թերթը, սակայն, չի նշում, թե դեպքը երբ է տեղի ունեցել։

Նմանատիպ նյութեր