211652_close_icon
views-count14400 դիտում article-date 17:15 04-01-2017

Իբրահիմովիչը ճանաչվել է Պրեմիեր Լիգայի դեկտեմբեր ամսվա լավագույն խաղացող

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլաթան Իբրահիմովիչը երկրպագուների վարկածով ճանաչվել դեկտեմբեր ամսվա` Պրեմիեր Լիգայի լավագույն խաղացողը: Անգլիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի հովանու ներքո անցկացված քվեարկության արդյունքում Իբրահիմովիչը ամենաշատ ձայներն է ստացել: Դեկտեմբերին շվեդ հարձակվողը ԱՊԼ-ի 6 խաղում դարձել է 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: Բացի Իբրահիմովիչից, լավագույն խաղացողի թեկնածուներ էին նաև դարպասապահ Ջորդան Փիքֆորդը («Սանդերլենդ»), պաշտպան Սեսար Ասպիլիկուետան («Չելսի»), կիսապաշտպաններ Դիմիտրի Պայեն («Վեսթ Հեմ»), Ադամ Լալանան («Լիվերպուլ») և Դելե Ալին («Տոտենհեմ»):

Նմանատիպ նյութեր