10654 դիտում
17:33 04-01-2017
ԱՄՆ նորընտիր Կոնգրեսը սկսել է աշխատանքը. «Ամերիկայի ձայն»
«Ամերիկայի ձայնը» գրում է. «Միացյալ Նահանգների նորընտիր Կոնգրեսը սկսել է իր աշխատանքը Վաշինգտոնում:
Նորընտիր Կոնգրեսի երկու պալատներում էլ մեծամասնություն է կազմում Հանրապետական կուսակցությունը: Այնուամենայնիվ, հանրապետականների ղեկավար, Քենթաքի նահանգը ներկայացնող սենատոր Միթչ Մաքքոնելը դեմոկրատ գործընկերներին միասնության կոչով է դիմում. «Մոտ օրերին մեզ, երկու կողմերիս էլ անհրաժեշտ կլինի աշխատել եւ համագործակցել, քանի որ միայն միասնական աշխատանքի շնորհիվ մենք կարող ենք նպաստել մեր երկրին»:
Փոքրամասնություն կազմող դեմոկրատների ղեկավար, Նյու Յորքը ներկայացնող սենատոր Չաք Շումերն իր կողմից ընդգծում է, որ ժամանակն է նայել առաջ. «Մենք՝ դեմոկրատներս պարտվեցինք ընտրություններում: Մեզնից շատերը նման արդյունք չէին սպասում: Նման պարտությունից կարելի է ցնցվել, սակայն անհրաժեշտ է ուղիղ իրականության աչքերի մեջ նայել, գիտակցել այն և սովորել դրանից»:
Սակայն հանձնվել դեմոկրատները նույնպես չեն պատրաստվում: Շումերի խոսքով, անհրաժեշտության դեպքում իրենք կպահանջեն Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկությունը. «Հարգանք տածելով նախագահության ինստիտուտի նկատմամբ՝ մենք առանց երկմտելու դրանից դուրս կհանենք այն զբաղեցնող մարդուն, եթե նա ստորացնի կանանց, կամ մահմեդականներին, լատինոներին, կամ սեռական փոքրամասնություններին»:
Ի պատասխան դրան, Թեքսաս նահանգը ներկայացնող հանրապետական սենատոր Ջոն Քորնինը կատակեց, թե Կոնգրեսում փոքրամասնություն կազմող դեմոկրատները հայտարարում են Թրամփի նախագահության ավարտի մասին, երբ այն դեռ չի էլ սկսվել. «Օբամայի 8-ամյա նախագահությունից հետո Ամերիկայի ժողովուրդը փոփոխություն է պահանջում և նրանք հստակ կերպով բարձրաձայնում են այդ ցանկությունը»:
Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատում անակնկալներ նույնպես տեղի չունեցան: Պալատի նախագահ վերընտրվեց հանրապետական Փոլ Ռայանը, ով նույնպես միասնության կոչ արեց. «Ինձ միևնույնն է, թե դուք որ կուսակցությանն եք պատկանում: Այս շենքում դուք չեք գտնի մեկ մարդ, ով չցանկանար բարին Ամերիկային։ Եվ հենց դա է իրական հաղթանակը»»:
Մանրամասն՝ [url=http://www.amerikayidzayn.com/a/3661663.html]սկզբնաղբյուր կայքում[/url]:
Նմանատիպ նյութեր
4054 դիտում
08:58 09-03-2018
ԱՄՆ Կոնգրեսը քննարկել է «երազողների» հարցը. «Ամերիկայի ձայն»
5787 դիտում
13:54 10-10-2017
Եթե Թրամփը որոշի պատժամիջոց կիրառել Իրանի հանդեպ, Կոնգրեսը դժվար թե դա վավերացնի. «Ամերիկայի ձայն»
2283 դիտում
10:29 07-01-2021
Թրամփի աջակիցները ներխուժել են Կապիտոլիում, կա մեկ զոհ. Կոնգրեսը վերականգնել է աշխատանքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Tert.am
Այս բաժնից
382 դիտում
14:16 21-04-2024
ՆԱՏՕ-ն հակաօդային պաշտպանության բարելավման նպատակով զորավարժություն կանցկացնի
391 դիտում
13:45 21-04-2024
Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին