211652_close_icon
views-count10938 դիտում article-date 16:37 04-01-2017

Հայիթիի հաջորդ նախագահը բանանագործ Ժովենել Մոյիսն է

Հայիթիի հաջորդ նախագահը Ժովենել Մոյիսն է: Այս մասին պաշտոնապես հայտարարել է երկրի ժամանակավոր ընտրական խորհուրդը: Հայիթիի նախագահի ընտրությունները տեղի էին ունեցել անցած տարի նոյեմբերին: Ժովենել Մոյիսը ստացել էր քվեների 55,6 տոկոսը: Ընտրական խորհուրդը երկարատև ուսումնասիրում էր մրցակից թեկնածուների բողոքները ընտրախախտումների վերաբերյալ: Վերջնական արդյունքները հրապարակվել են երեկ: Ժովենել Մոյիսը 48 տարեկան գործարար է, զբաղվում է գյուղատնտեսությամբ, մասնավորապես՝ բանանագործությամբ: Նորընտիր նախագահը պաշտոնը կստանձնի փետրվարի 7-ին:

Նմանատիպ նյութեր