211652_close_icon
views-count91133 դիտում article-date 11:25 04-01-2017

Հայաստանում 2017 թվականի 2-րդ աղջիկ երեխան ծնվեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հիրավի՝ հայ մեծ բանաստեղծի այս տողերը․ «Թե աշխարհում փակ դռներ կան, Թող որ բացվեն այս գիշեր Ու նոր տարին նոր խնդությամբ Թող ներս հորդի այս գիշեր: Թե կան լացող, տխուր աչքեր, Թող ծիծաղեն այս գիշեր, Կանչող ձեռքերն իրար հասնեն, Հրաշք ապրեն այս գիշեր: Թե մոլորված անցորդներ կան, Դարձի թող գան այս գիշեր, Սրբագործված սիրով մտնեն Իրենց օջախն այս գիշեր: Թե կան բախտի փշոտ ճամփեք, Թող ծաղկունքով կանաչեն, Ու երջանիկ սպասումով Բոլորն արբեն այս գիշեր...» կարելի է նվիրել Երևանի Նոր-Նորքի 9-րդ զանգվածում բնակվող երիտասարդ ամուսիններ Արմենին և Աննային։ Մինչ դեկտեմբերի 31-ին՝ ժամը 12-ին, երբ հնչում է ժամացույցի զանգերը, Աննան, որ սպասում էր իր 2-րդ բալիկին, ցավեր է ունենում և նրան շտապ տան անդամները ամուսնու՝ Արմենի գլխավորությամբ, տեղափոխում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծնարան։ Ու այդտեղ գործի են անցնում Հիպոկրատին հավատարիմ երդում տված բժիշկները։ ժամը 1։30-ին՝ աքաղաղի տարում, ծնվում է 2-րդ երեխան Արմենի և Աննայի աղջիկը՝ Մարին։ Աստծո կամոք երեխան ծնվում է առողջ ու այս պահին ծնողները իրենց բերկրանք են ապրում։ [color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ը շնորհավորում է Արմենի և Աննայի ընտանիքին, ցանկանում իրենց բալիկին առողջ ու անհոգ մանկություն և կարծում ենք, որ աշխարհին մանկան մաքրություն է պետք, քանզի աշխարհին մաքրություն է պետք։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր