211652_close_icon
views-count47256 դիտում article-date 18:42 03-01-2017

Խոշոր հրդեհ Երևանում. Վարդաշենի տներից մեկում հրդեհը մարելու համար ժամանել են մեծ թվով հրշեջներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 3-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վարդաշեն 6-րդ փողոցի թիվ 12 տանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր են ժամանել թիվ 2, այնուհետև թիվ 10, թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատները՝ մեկական մարտական հաշվարկով: Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի Արտակարգ իրավիճակների արձագանքման խմբի աշխատակիցները՝ փրկարար ծառայության փոխգնդապետ Հակոբյանի գլխավորությամբ, ինչպես նաև ԱԻՆ ՓԾ ՃԿԱԿ օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության կապիտան Պետրոսյանի գլխավորությամբ: Հրշեջները քաղաքացիների հետ մարել են Մերի Խաչատրյանին պատկանող տան 2-րդ հարկի սենյակում առաջացած կրակը, որից հետո պարզվել է, որ այրվել են կենցաղային իրեր: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև 1-03 շտապօգնության ծառայության հերթապահ խումբը՝ բժիշկ Գրիգորյանի գլխավորությամբ, ինչպես նաև 1-04 և էլեկտրացանցի աշխատակիցները: Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր