211652_close_icon
views-count57730 դիտում article-date 11:20 03-01-2017

Խոշոր ավտովթար Երևանում. Նուբարաշենի ավտոշուկայի մոտ «ճակատ ճակատի» բախվել են 28-ամյա վարորդի Mercedes-ն ու 25-ամյա վարորդի Mitsubishi-ն. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունվարի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Խաչիկ Դաշտենցի փողոցում՝ Նուբարաշենի ավտոշուկայի մոտ, բախվել են 28-ամյա Արամ Պետրոսյանի վարած Mercedes մակնիշի 20 NN 550 համարանիշի և 25-ամյա Վարդան Բադալյանի վարած Mitsubishi մակնիշի 35 CZ 942 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի աշխատակիցները: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժին, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Վարդան Սարգսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժինը պարզում են տուժածների ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր