211652_close_icon
views-count37341 դիտում article-date 17:48 02-01-2017

Միլիոնավոր օգտատերեր կմնան առանց WhatsApp-ի

WhatsApp-ն այսուհետ կաշխատի միայն նորագույն սարքավորումների համար։ Այդ մասին հայտնել է բրիտանական Daily Express թերթը։ Հավելվածը հասանելի չի լինի iPhone 3GS-ի, Windows Phone7-ի, սմարթֆոնների, համար, որոնք օգտագործում են Android օպերացիոն համակարգի 2.1 և 2.2 տարբերակները։ «Այդ սարքավորումները պատմության կարևոր մաս էին դարձել, սակայն այժմ դրանք ի վիճակի չեն դիմանալ այն հնարավորություններին, որոնք հայտնվելու են»,-նշել են մշակողները։ Blackberry OS-ով, Blackberry 10-ով, Nokia S40-ով և Nokia Symbian S60-ով հավելվածը կաշխատի մինչև 2017 թվականի հունիսի 30-ը։ WhatsApp-ը անվճար ծրագիր է՝ նախատեսված հաղորդագրությունների, ձայնային և տեսաձայնային կապերի համար։ Մեսինջերից ողջ աշխարհում օգտվում է ավելի քան 1 միլիարդ մարդ։

Նմանատիպ նյութեր