211652_close_icon
views-count36052 դիտում article-date 15:53 01-01-2017

Երևանում 19-ամյա վարորդը 07-ով տապալել է գազատար խողովակի հենասյունը․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։40-ի սահմաններում Ավան 7-րդ փողոցի բնակիչ, 19-ամյա Էդվին Ավագյանը իր վարած ՎԱԶ 21 07 մակնիշի 71 XA 007 համարանիշի ավտոմեքենայով Աղզումցյան փողոցում «Ռիո գազ» ՍՊԸ-ի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել գազատար խողովակի հենասյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով նրա ուղևորներ Արթուր Մովսիսյանը, ում տարիքն ու բնակության վայրը ճշտվում է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն, իսկ Կոմիտաս 41 շենքի բնակիչ, 18-ամյա Արտյոմ Շատիվովը «Թիվ 1» համալսարանական հիվանդանոց։ Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները, հետաքննչական բաժնի հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000] Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր