211652_close_icon
views-count5229 դիտում article-date 17:30 31-12-2016

Ժամը 17.00-ի դրությամբ փակ են Միրաք-Շենկանի համայնքների ավտոճանապարհները. Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 31-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան անանցանելի ավտոճանապարհներ: [color=#CC0000]Փակ են Միրաք-Շենկանի համայնքների ավտոճանապարհները:[/color] Արագածոտնի մարզի Թալին քաղաքում, Վարդենյաց լեռնանցքում, Դիլիջանի ոլորաններում, Սարավան-«Զանգեր», Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհներին, Կոտայքի և Շիրակի մարզերում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վարդենյաց լեռնանցքում առկա է թույլ մառախուղ: [color=#CC0000]Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: [/color]

Նմանատիպ նյութեր