211652_close_icon
views-count6786 դիտում article-date 17:13 31-12-2016

Նախագահի հրամանագրով Գալուստ Սահակյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով

ՀՀ Նախագահի հրամանագրով ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: Ինչպես տեղեկացնում է president.am կայքը, Նախագահի հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ. Պետական-քաղաքական երկարամյա ակտիվ գործունեության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Գալուստ Գրիգորի Սահակյանին պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով»։

Նմանատիպ նյութեր